Արկադի Փելեշյանն ընդունել է 2022թ. Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին

Հոկտեմբերի 12-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է 2022թ. Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր մարզիկներին և նրանց մարզիչներին։ Արկադի Փելեշյանը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել եվրոպական արենաներում երկրի անունը բարձր պահելու համար։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը շնորհավորագրեր, շնորհակալագրեր և դրամական պարգևներ է հանձնել մարզիկներին ու մարզիչներին․

Գոռ Հարությունյան – Եվրոպայի երիտասարդների սամբոյի առաջնության հաղթող

Գագիկ Ղազարյան – Գոռ Հարությունյանի և Մհեր Օհանյանի մարզիչ

Էրիկ Սաղաթելյան – Եվրոպայի պատանիների սամբոյի առաջնության հաղթող

Սմբատ Հովհաննիսյան – Էրիկ Սաղաթելյանի մարզիչ

Տիգրան Կիրակոսյան – Եվրոպայի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր

Աղասի Գալստյան – Տիգրան Կիրակոսյանի մարզիչ

Գագիկ Ղազարյան – Եվրոպայի ազատ ըմբշամարտի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր

Ժիրայր Հովհաննիսյան – Գագիկ Ղազարյանի մարզիչ

Մհեր Օհանյան – «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերի սամբո մարզաձևի հաղթող

Դավիթ Սաֆարյան – Եվրոպայի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնության բրոնզե մեդալակիր

Վոլոդյան Հայրապետյան – Դավիթ Սաֆարյանի մարզիչ

Զորիկ Պողոսյան – Դյուցազնագրքի նոր ռեկորդակիր։

 

You May Also Like