«Կարոտ» խորագիրը կրող համերգ՝ Հայքի հրապարակում

Հուլիսի 12-ին Վանաձորի Հայքի հրապարակում տեղի ունեցավ «Կարոտ» խորագրով գալա համերգ։ Ծագումով վանաձորցի երգիչներ ու երաժիշտներ ելույթ ունեցան հարազատ քաղաքում։ Բեմում էին ինչպես վանաձորում բնակվող, այնպես էլ հարազատ քաղաք Մոսկվայից, Սանկտ-Պետերբուրգից, Մելբուրնից, Սալոնիկից ժամանած արտիստներ։ Համերգը կազմակերպվել էր Արթուր Քոչարյանի նախաձեռնությամբ ու համայնքապետարանի աջակցությամբ։ Համերգի անակնկալ հյուրն է եղել կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ Մաեստրոն կատարել է «Երազ իմ երկիր հայրենի» երգն ու խոստացել’ Վանաձորի մասին երգ է գրելու։

You May Also Like