Թիվ 21 դպրոցում բացվեց 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան

Այսօր՝ փետրվարի 9-ին, Վանաձորի Գայի անվան թիվ 21 հիմնական դպրոցում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Արման Աղվանյանի անվան դասարան։ Ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար  Քրիստինե Մադոյանը, Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսի ընտանիքի անդամները, հարազատներ, դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։

Միջոցառման ընթացքում կատարվեց օրհնության կարգ՝ ձեռամբ Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանի։ Ապա սկսվեց մշակութային մասը։ Դպրոցի սաների կատարմամբ հնչեցին երգ, ասմունք, ցուցադրվեց տեսագրություն, որում հնչում էր հերոսի ձայնը։ Դասարանում բացվեց Արման Աղվանյանի անվան անկյուն, որտեղ ներկայացված են նրա մեդալներն ու պատվոգրերը։ Հերոսի տատիկը դպրոցին նվիրեց Արմանի գրադարանը։

You May Also Like