Համայնքի ղեկավարը գրադարանավարներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

Հոկտեմբերի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը շնորհավորել է Գրադարանավարի օրը։ Արկադի Փելեշյանն այցելել է «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ, որտեղ գրադարանային համակարգի աշխատակիցներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, բարձր գնահատել նրանց նվիրվածություն աշխատանքին, մաղթել խաղաղություն և հագեցած աշխատանք։ Համայնքի ղեկավարի կողմից 27 գրադարանավար մասնագիտական օրվա կապակցությամբ շնորհավորագրեր են ստացել։
Այս տարի Գրադարանավարի օրը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Եղեշե Չարենցի ծննդյան 125-ամյակիՆ և կրում է «Ժամանակի շունչը դարձի՛ր» կարգախոսոը։

You May Also Like