Հրաշալի օր, ուրախ տրամադրություն, գեղեցկության մեծարում և մայրության փառաբանում

Ապրիլի 7-ին Վանաձորի տիկնիկային թատրոնում տոնական մթնոլորտ էր արվետասեր մեր հայուհիների համար, քանի որ վաստակաշատ ՀՈՐՈՎԵԼ երգի-պարի անսամբլը և Վանաձորի համայնքապետարանը երգարվեստի աննկարագրելի նվեր էին մատուցել հրավիրյալ տիկնանց և աղջիկներին։
Համերգին իր ներկայությամբ պատվել էր Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ով օրհնության խոսք ուղղեց տոնական միջոցառման մասնակիցներին Սուրբ Աստվածածնի Ավետման բերկրալի տոնի առիթով և ջերմ բարեմաղթանքներով շնորհավորեց մայրության ու գեղեցկության օրվա կապակցությամբ։
Առանձնահատուկ շնորհավորանքի ծափահարություններ հնչեցին դահիլիճում՝ ուղղված ՀՈՐՈՎԵԼ անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Ներսիսյանին և կոլեկտիվին, քանի որ այս տարի անսամբլի համար հոբելիանական տարի է։ Լրանում է անսամբլի հիմնադրման և ստեղծագործական կենսագրության 50-ամյակը։
Համերգի ավարտին ներկաներին տոնի առիթով շնորհավորեց նաև համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը, աշխատակազմի անունից մաղթելով սեր ու երջանկություն սիրելի կանանց, հարկ համարելով նաև մասնակիցների կողմից շնորհակալություն հայտնել ՀՈՐՈՎԵԼ անսամբին նման գեղեցիկ ու հիշարժան երեկո պարգևելու համար։ Շնորհակալության արժանացավ նաև տիկնիկային թատրոնի աշխատազմը, կազմակերպչական անթերի աշխատանքների համար։
Կազմակերպիչները համերգի մասնակիցներից յուրաքանչյուրին ճանապարհեցին ջերմ խոսքերով և գարնանային վարդերով։

You May Also Like