Շրջայց «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում

Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի նախաձեռնությամբ շրջայցեր են կատարվել «Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ում՝ ստուգել գրադարանների շենքային պայմաններն ու գրքային ֆոնդերի վիճակը։ Արկադի Փելեշյանը և Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյնանն այցելել են թիվ 4 մասսայական գրադարան, որն ունի 731 ընթերցող։ Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանը և աշխատակազմի ղեկավար Հայկ Վիրաբյանը եղել են թիվ 3 մանկական գրադարան-կենտրոնում, որտեղից օգտվում են 730 այցելու։ Շրջայցն ավարտվել է թիվ 2 մանկական գրադարան-կենտրոն այցելությամբ։ Այստեղ գրադարանից օգտվողների թիվը 1137 է։

You May Also Like