Հուլիսի 7-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն։ Համայնքի ղեկավարն այս անգամ ընդունել է 32 քաղաքացու։ Ընդունելությանը ներկա էին համայնքապետարանի բաժինների ղեկավարները, որոնք համայնքապետի հետ տեղում խորհրդակցել են բերված խնդիրների վերաբերյալ և ցուցումներ ստացել։ Համայնքի բնակիչները տարաբնույթ խնդիրներով են մասնակցում ընդունելությանը։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո Արկադի Փելեշյանն ընդունել է պաշտոնապես գրանցված 240 քաղաքացու։
Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարող են մասնակցել այն քաղաքացիներիը, որոնք իրենց դիմումը, բողոքը, առաջարկությունը օրենքով սահմանված կարգով ներկայացրել են տեղական ինքնակառավարման մարմնին և դրա վերաբերյալ սահմանված ժամկետում պատասխան չեն ստացել, կամ գտնում են, որ ստացված պատասխանը հիմնավոված չէ, և այդ պատճառով իրենք ցանկանում են Վանաձորի համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացնել վիճարկման առնչությամբ իրենց նկատառումները:
Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11․00.-ից:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ , այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ» բաժին․ https://cmis.vanadzor.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=c06936f2-bf63-4baa-9267-977edf732e5c&fbclid=IwAR3CdJDmd4kWtaZOoYCH_OB0iqLgGtyVidQqVYgOGZ5TmQ39hhiN0r_YTh8