Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 2022 թվականի հուլիսի 6-ին հրավիրել էր ավագանու արտահերթ նիստ: Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էին 22 որոշման նախագծեր: Նիստին ներկայացել էին Վանաձորի ավագանու Քաղացիական Պայմանագիր, Ապրելու Երկիր և ՀԱՍԿ (Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն) ավագանու խմբակցությունների ավագանու անդամները՝ թվով 15 ավագանիներ: Նիստին չէին ներկայացել Ասլանյան Դաշինք և Հայրենիք խմբակցության ավագանու անդամները: նիստի ավարտին իրենց տեսակետներն արտահայտեցին և քաղաքական գնահատանքներ տվեցին ինչպես նիստին ներկա խմբակցությունների ղեկավարները, այնպես էլ ավագնու անդամները: Ավագանու արտահերթ նիստի ընթացքին, ինչպես նաև հնչած տեսակետներին և քաղաքական գնահատանքներին կարող եք ծանոթանալ ուղիղ հեռարձակման շնորհիվ: