Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինին

Հյուրին ողջունելով՝ Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանը լավագույնս ներկայացնելու և մեր երկրի պատիվը բարձր պահելու համար։ Համայնքապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ հպարտությունը կրկնակի է, երբ միջազգային բեմում երկիրը ներկայացնողը մեր համաքաղաքացին է։ Ռոզա Լինին ողջունել են նաև համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արման Բեռնեցյանը, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի պետի պաշտոնակատար Քրիստինե Մադոյանը։
Ռոզա Լինը կիսվել է մրցույթի մասնակցության ընթացքում ստացած տպավորություններով, խոսել հետագա անելիքներից։
Արկադի Փելեշյանը պատվոգիր է հանձնել երգչուհուն և մաղթել նորանոր ստեղծագործական հաջողություններ։

You May Also Like