Համայնքի ղեկավարը շնորհավորել է Սեպտեմբերի 1-ը

Սիրելի’ դպրոցականներ, մանկավարժներ, ուսանողներ, կրթության ու գիտության ոլորտի ներկայացուցիչներ,
Սիրով շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի’ Գիտության օրվա առթիվ։
Գիտելիքն է մարդկության զարգացման շարժիչ ուժը։ Կրթված սերունդը մեր պետության ապագայի ու զարգացման գրավականն է։ Մեր ժողովրդի համար բոլոր ժամանակներում կրթությունն ու գիտելիքը առաջնահերթություններից են եղել։ Այդպես է նաև հիմա։
Մաղթում եմ բոլորիդ հետաքրքիր, բազմաբովանդակ ուսումնական տարի, հաջողություններ կրթական ու գիտական աշխատանքում։ Վստահ եղեք, որ ամենքիդ հաջողությունը ևս մի հիմնաքար է ամուր պետության ու զարգացած հասարակության կերտման համար։
Սիրելի’ մանկավարժներ, առանձնահատուկ շնորհակալություն ձեզ’ հանձն առնելու սերունդներ կրթելու բարձր պատասխանատվությունը։
Շնորհավոր գիտելիքի օրը։

You May Also Like