Սիրելի՛ Վանաձորցիներ,
Այսօր նշում ենք մեր սիրելի քաղաքի, մեր տան՝ Վանաձորի օրը:
Այս ջերմ ու անկեղծ տոնը միավորում է բոլոր նրանց, ովքեր սիրում են մեր յուրահատուկ, արտասովոր քաղաքը, որն առաջին իսկ ակնթարթից գրավում է իր հյուրերին։ Քաղաքի օրը ևս մի առիթ է արտահայտելու, կրկնապատկելու սերն իր հանդեպ։
Քաղաքն ամբողջական է իր էությունն ու բնավորությունն արտահայտող բնակչությամբ՝ լցված սերունդների իմաստությամբ և վճռականորեն ապագային նայող: Ուստի մեր սերն ու նվիրումն արտահայտենք միմյանց և քաղաքի հանդեպ վերաբերմունքով՝ սրտացավությամբ, հոգատարությամբ, ուշադրությամբ։
Մենք աշխատում ենք անընդհատ ու դինամիկ զարգացնել մեր քաղաքը։ Պահպանենք նրա գեղեցկությունը, դարձնենք բարեկեցիկ և հարմարավետ։
Քաղաքում հետևողականորեն աշխատանքներ են տարվում կոմունալ, տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման, ճանապարհների խնդիրների լուծման, փողոցների, այգիների, հրապարակների բարեկարգման, կրթութան, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների որակի բարելավման ուղղությամբ։
Մենք ընթանում ենք գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհով․ միշտ պատրաստ ենք գործարար համագործակցության։
Սիրելի’ համաքաղաքացիներ,
Շնորհավորում եմ բոլորիս միավորող, մեր սիրելի քաղաքի օրվաառթիվ։ Միասին, ամենօրյա հոգատար վերաբերմունքով, հետևողական աշխատանքով շենացնենք մեր Վանաձորը:
Շնորհավոր օրդ, սիրելի՛ Վանաձոր։