Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժինը հանդես եկավ 2018թ. կատարած աշխատանքների հաշվետվությամբ

Մինչ հաշվետվությանն անցնելը, Վանաձոր համայնքի ղեկավարը բաժնի աշխատակիցներին ներկայացրեց նկատառումները և տվեց հանձնարարականներ: Քաղաքապետը հանձնարարեց հանրային հարթակում լինել առավել ակտիվ, որպեսզի ըստ ոլորտների քաղաքացու կողմից հնչեցված որևէ խնդիր չմնա անարձագանք: Շատ է նաև ապատեղեկատվությունը, ինչը կարող է հանրության մի մասի մոտ սխալ կարծիք ձևավորել, հետևաբար պաշտոնական պատասխաններն առավել օպերատիվ և սպառիչ պետք է լինեն: «Ձեր բաժնի կատարած աշխատանքը հանրության համար ամենատեսանելին է: Դուք եք համակարգում, խմբավորում, խմբագրում և հանրությանը ներկայացնում մեր կողմից կատարված աշխատանքները, համայնքում տեղի ունեցող իրադարձությունները: Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժինը տեղեկատվության տրամադրման, լրատվական նյութերի խմբագրման բարձր որակ է ապահովում: Դուք պետք է լավագույնս իրականացնեք ձեր առջև դրված խնդիրները, որպեսզի հանրային կարծիքի ձևավորման գործընթացում համայնքապետարանը պահպանի իր դիրքը»,-ասաց Մամիկոն Ասլանյանը:
Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը հանդես եկավ հաշվետու զեկույցով: Վերջում ծառայողական պարտականությունները բարեխիղճ և նվիրումով կատարելու, բարձր կարգապահության և արդյունավետ աշխատանքի համար բաժնի առաջատար մասնագետ մասնագետ Լիլիթ Խաչատրյանն արժանացավ համայնքի ղեկավարի շնորհակալագրին:
Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժնի կողմից 2017 և 2018 թվականների ընթացքում կատարված աշխատանքներ
Ըստ գործառույթների
Հանրային կապեր.
1. Օրենքով սահմանված կարգով հանրային լսումների կազմակերպման և ամփոփման գործընթացին կազմակերպչական աշխատանքներ: 2018-ին 5 հանրային լսումներ:
2. Համայնքի ղեկավարի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպում և ընդունելության արդյունքում համապատասխան բաժիններին հանձնարականների փաստաթղթաշրջանառության իրականացում: 2018-ին՝ 332 քաղաքացի;
3. Քաղաքացիների սպասարկման գրասենյակում մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների խորհրդատվության իրականացում, համապատասխան աշխատակցի մշտական ներկայությամբ: Հատուկ հաշառում չի իրականացվել, բայց օրական խորհրդատվության կարիք են ունենում 10-ից ավելի քաղաքացիներ :
4. Համայնքի ղեկավարի սոցիալական ոլորտում կամավոր լիազորությունների իրականացմանն աջակություն: 2018-ին կայացել է Սոցիալական աջակցության հանձնաժողովի թվով 39 նիստի կայացմանը, որոնց արդյունքում 487 քաղաքացիներ ստացել են դրամական աջակցություն;
5.Բաժինը սոցիալական ցանցերում առկա էջերում պատասխանում է քաղաքացիների հարցերին և արձագանքում առաջարկություններին: Եթե 2018 թվականի մայիս ամիսը պատասխանվել է 12 քաղաքացիների հարցումների, ապա 2018 թվականի միայն մայիս ամսից մինչև դեկտեմբերի վերջ պատասխանվել կամ արձագանքվել է 75 հարցումների:
6. Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում բաժնի աշխատակցի կողմից նախապատրաստվել և հրավիրվում են են համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձուների հանձնաժողովի նիստեր , օրակարգային հարցերով: 2018 թվականին 24 նիստ, օրակարգային 116 հարցերով:
Լրատվություն.
1. Հանրային իրազեկում համայնքապետարանի պաշտոնական կայքով, սոցցանցերի էջերով: 2018 թվականին 274 տեղեկատվություն /տեքստային և մոնտաժված տեսանյութերով:
2. Տեղեկության արխիվացում համայնքապետարանի աշխատանքների և իրադարձությունների վերաբերյալ: 2018-ին արխիվացվել են 32 GB տեսանյութեր և ֆոտոնկարներ: Այդ թվում նաև ավագանու նիստերի նկարահանում և արխիվացումը:
3. Մշտական կապը ԶԼՄ-ների հետ: Այստեղ չափելի չէ կատարված աշխատանքը:

Արարողակարգ.
1. Ավագանու նիստերի կազմակերպման նախապատրաստական և արձանագրությունների կազմման աշխատանքներին աջակցություն: Ավագանու նիտերի ընթացքի և որոշումների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության պատրաստում: 2018 թվականին 10 ավագանու նիստ:
2. Համայնքի ղեկավարի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալի,տեղակալի պաշտոնական հանդիպումներին արարողակարգային կազմակերպչական աշխատանքեր: 2018 թվականին 22 հանդիպումներ:

You May Also Like