Մարտի 1-ին Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավարի տեղակալները, համայնքապետարանի համապատասխան բաժինների պետեր, Լոռու մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և տարբեր բաժինների, ճանապարհային ոստիկանության, ինչպես նաև Լոռու մարզի փրկարարական վարչության, Վանաձորի բժշկական կենտրոնի ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Լոռվա ձմեռ» 48-րդ մարզատոնահանդեսի անցկացմանը վերաբերող կազմակերպչական և մասնակիցների անվտանգության պահպանմանը առնչվող հարցեր: Որոշվեց յուրաքանչյուր ծառայության պատասխանատվության և տարվելիք աշխատանքի շրջանակը:
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Թեժ լեռան հովտում անցկացվելու է «Լոռվա Ձմեռ – 2019» 48-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին է: Ավտոբուսներն անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներից ժամը՝ 9.00-ից: Մասնակիցների ետդարձը կիրականացվի ժամը՝ 14:00-ից: