Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ «Լոռվա Ձմեռ-2024» 50-րդ մարզատոնահանդեսի անցկացման հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցությունը։
Խորհրդակցությունն անցկացրեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Ներկա էին համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի, Տարոնի և Գուգարքի բաժինների պետերի տեղակալները, ՆԳՆ փրկարակ ծառայության Լոռու մարզային փրկարարական վարճության, Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատարը և միջոցառման գլխավոր մրցավարը։ Քննարկցեվին մարզատոնահանդեսի կազմակերպչական և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցերը։
Հրավիրված գերատեսչությունների ներկայացուցիչները դիտարկումներ կատարեցին, պայմանավորվածություններ ձեռք բերեցին ապահովելու բոլոր միջոցները՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։