Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնից տեղեկացնում են, որ «Լոռվա ձմեռ-2015» 45-րդ ավանդական մարզատոնահանդեսը ձյան առկայության դեպքում տեղի կունենա փետրվարի 14-ին, իսկ ձյուն չլինելու դեպքում միջոցառումը կհետաձգվի այնքան ժամանակ, մինչև որ բավարար քանակության ձյուն կլինի Թեժ լեռան հովտում:
Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մեր կողմից տրամադրվող ավտոբուսները անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներիցª ժամը 9.00-ից:
Ծ Ր Ա Գ Ի Ր
- Դահուկավազք
- Լեռնադահուկ
- Վետերանների դահուկավազք
- Պարանի ձգում
- Վոլեյբոլ ձյան վրա
- Պարկերով էստաֆետա
- Կշռաքարերի հրում
- Ձնեմարդի պատրաստում
- Ձնագնդի նետում ճիշտ նշակետին
- Բազկամարտ
- Բարձունքի հաղթահարում
- Սահնակով վայրէջք
- Մինի ֆուտբոլ ձյան վրա
- Բարձակռիվ
- Շախմատ
- Բռնցքամարտ
- Ազգային կոխ
- Սուսերամարտ
Մարզատոնահանդեսին կմասնակցեն գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ:
Կգործեն հասարակական սննդի կետեր:
Հաղթողները կպարգևատրվեն քաղաքապետարանի պատվոգրերով և մրցանակներով:
Կխաղարկվեն նաև հատուկ մրցանակներ:
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲԱԺԻՆ
Կատ.՝ Գ. Մացակյան
հեռ. /0322/ 4-11-00, 4-10-00