Լոռու տարածաշրջանի զբոսաշրջության կառավարման գրասենյակ ՀԿ-ն (Lori DMO) և Լոռու Գիտելիքի նորարարական հաբը հրավիրում են Արցախից բռնի տեղահանված կանանց և երիտասարդներին մասնակցելու ներքոհիշյալ դասընթացներին (յուրաքանչյուրը առնվազն 20 ժամ տրողությամբ)՝
«Հյուրընկալության ստանդարտներ ու ադմինիստրատիվ աշխատանք»,
«Խոհարարություն և սպասարկում»,
«Այգեգործություն և կանաչապատում» թեմաներով դասընթացներ։
Դասընթացը մասնագիտական վերապատրաստումից զատ ներառում է նաև գործնական մաս։ Հաջողությամբ ավարտած մասնակիցների համար կկազմակերպվի հանդիպում զբոսաշրջության ոլորտի գործատուների հետ (recruitment road-show)՝ հարցազրույցներ անցնելու և աշխատանքի ընդունվելու համար։
Ակտիվ և պատասխանատու թվով 6 մասնակցի կընձեռվի հնարավորություն անցնելու երկամսյա վճարովի պրակտիկա։
Ամբողջությամբ ավարտած մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր։
Դասընթացն անվճար է։ Դիմել կարող են Արցախից բռնի տեղահանված կանայք և երիտասարդները: Յուրաքանչյուր անձ կարող է դիմել միայն մեկ դասընթացի։ Դիմելու վերջնաժամկետը’ մարտի 25-ը։
Դիմելու համար հետևեք հղմանը.
Տևողությունը՝ առնվազն 20 ժամ (յուրաքանչյուր դասընթացը)
Վայրը՝ ք․ Վանաձոր
__________________
Ծրագիրն իրականացվում է ՄՍԾ Զբաղվածության ազգային կենտրոնի ՎՄ-ի և Վանաձորի համայնքապետարնի հետ համագործակցությամբ։
___________________
Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության կողմից և համաֆինանսավորվում ԵՄ-ի կողմից ։ Ծրագիրն իրականացվում է «ՀԿԿենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից՝ «CSOs4SLD։ ՔՀԿ–ները հանուն կայուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում։