Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը Վանաձորի համայնքապետարանում

Ապրիլի 9-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերը, ստորաբաժանումների պատասխանատու պաշտոնյաներ, աշխատակիցներ, Վանաձոր համայնքի մաս կազմող բնակավայրերի վարչական ղեկավարները։
Նախ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց մարզպետին և շնորհակալություն հայտնել այցի համար։
Մարզպետ Արամ Ղազարյանը նշեց, որ կարևորում է պատասխանատու և կազմակերպված մոտեցումը աշխատանքին և պետք է ձգտել հնարավորինս լավ ծառայել համայնքին։ Նա նշեց, որ Վանաձորում, այս տարի ևս պետական միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մեծածավալ շինաշխատանքներ են իրականացվում: Քննարկվում են նոր ծրագրեր։
Մարզի ղեկավարը ընդգծեց, որ բարձր է գնահատում հատկապես աշխատանքին նվիրվածությունը, սրտացավությունը, ինչպես նաև կարևորեց քաղաքացիների հանդեպ մոտեցումը։ Նա հորդորեց յուրաքանչյուր ոլորտի պաշտոնյաներին աչալուրջ լինել իրենց պատասխանատվության տակ կատարվող աշխատանքներին և հիշել, որ ցանկացած արված գործ ծառայելու է վանաձորցիներին։
Արամ Ղազարյանը մի շարք հարցերի շուրջ դիտարկումներ կատարեց, նշելով, որ տեսնում է արվող աշխատանքը , սակայն համատեղ ջանքերով պետք է ավելիին հասնել։
Մարզի ղեկավարը նշեց, որ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու՝ տարբեր ոլորտներում առկա խնդիրները օպերատիվ կերպով քննարկելու և լուծելու նպատակով:
Համայանքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը նշեց, որ բարձրացված խնդիրները երբևէ անարձագանք չեն մնում մարզպետի կողմից, իսկ փոխգործակցության շնորհիվ դրանք ավելի արագ են լուծում ստանում։
Խորհրդակցությունից հետո մարզպետ Արամ Ղազարյաննն ու Արկադի Փելեշյանը շրջայց են կատարել Վանաձորի շինհրապարակներում։

You May Also Like