Ս/թ փետրվարի 8-ին Թեժ լեռան հովտում անց է կացվելու <<Լոռվա Ձմեռ – 2014>> 44-րդ ավանդական մարզատոնահանդեսը: Մարզատոնահանդեսի սկիզբը ժամը 11.00-ին: Մեր կողմից տրամադրվող ավտոբուսները անվճար կշարժվեն Վարդանանց և Հայքի հրապարակներից` ժամը 9.00-ից:
Ծ Ր Ա Գ Ի Ր
v Դահուկավազք
v Լեռնադահուկ
v Վետերանների դահուկավազք
v Պարանի ձգում
v Վոլեյբոլ ձյան վրա
v Պարկերով էստաֆետա
v Կշռաքարերի հրում
v Ձնեմարդի պատրաստում
v Ձնագնդի նետում ճիշտ նշակետին
v Բազկամարտ
v Բարձունքի հաղթահարում
v Սահնակով վայրէջք
v Մինի ֆուտբոլ ձյան վրա
v Բարձակռիվ
v Շախմատ
v Բռնցքամարտ
v Ազգային կոխ
v Սուսերամարտ
Մարզատոնահանդեսին կմասնակցեն գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, պարային համույթներ:
Կգործեն հասարակական սննդի կետեր:
Հաղթողները կպարգևատրվեն քաղաքապետարանի պատվոգրերով և մրցանակներով:
Կխաղարկվեն նաև հատուկ մրցանակներ:
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ