«Վանաձորի լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն
- Հասցե. Մխիթար Հերացու 24
- Հեռ. (0322) 2-41-49
- Էլ. փոստ.
Կարեն Խաչատրյան
2017թ.-ից «Լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2005թ. Հայաստանի կառավարության լիազորմամբ, Հունաստանի կառավարության EETAA-ի և Վանաձորի համայնքի համաֆինանսավորմամբ շահագործման է հանձնվել լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցը:
Մարզադպրոցում գործող մարզաձևերն են` լող, ջրագնդակ:
Գործունեության այս տարիների ընթացքում մարզադպրոցը պատրաստել է կարգային մարզիկներ, լողի ՀՀ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ:
2007թ. համայնքի ուժերով մարզադպրոցում տեղադրվել է կոագուլյանտի օգնությամբ ջրի մաքրման օզոնացման եղանակով վարակազերծման համակարգ, որը միակն է Անդրկովկասում:
Մարզադպրոցում գործում են նաև սիրողական լողի խմբեր:
Մարզադպրոցի հավաքական թիմերը մասնակցում են ՀՀ լողի բոլոր առաջնություններին և մրցաշարերին: