ՀՀ Կառավարությունը բարելավել է ագրոպարենային ոլորտի լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները և ընդլայնել տրամադրվող սարքավորումների շրջանակը

Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։

Աջակցության ծրագրում կատարված փոփոխությունների համաձայն՝ շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրվող լիզինգի 12, արտարժույթով տրամադրվող լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։

Շարժական և շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված 20% կանխավճարի 80%-ը սուբսիդավորվում է, որի տրամադրման համար սահմանվում է համապատասխան ընթացակարգ:

Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» էջում՝
https://irazekum.am/event/view/43
Post Views:
243