Լիլիթ Սամվելի Հովսեփյան
Ծնվել է 1992թ-ի նոյեմբերի 15–ին ք. Վանաձորում:
2009թ-ին ավարտել է Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը:
2013թ-ին ավարտել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետը՝ անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ:
2015թ-ին ավարտել է Վանաձորի պետական համալսարանի պատմաաշխագրական ֆակուլտետը՝ հանրային կառավարում մասնագիտությամբ, ունի մագիստրոսի գիտական աստիճան:
2016թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ սոցիալական աշխատանք մասնագիտությամբ:
2015-2019թթ. աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <<Վանաձորի մանկատուն>> ՊՈԱԿ-ում որպես սոցիալական աշխատող:
2016թ-ին հանդիսացել է <<Pax Kinderhulp>> ծրագրի Վանաձոր և Ալկմաար համայնքների ղեկավար:
2020-2021թթ. աշխատել է Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային բաժնում որպես առաջատար մասնագետ:
2021թ. մայիսից-հոկտեմբեր ամիսներին աշխատել է Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնում որպես փորձագետ:
2021թ-ի հոկտեմբերից մինչ օրս աշխատում է Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնում որպես տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող:
2021թ-ի հունիսի 30-ից հանդիսանում է Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի կառավարման խորհրդի անդամ:
2023թ-ի հունվարի 27-ից հանդիսանում է Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդամ:
Անցել է մի շարք մասնագիտական վերապատրաստումներ: Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք շնորհակալագրերի :
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: