Այսօր Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հերթական հանդիպումը։

Հանդիպմանը ներկա էր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։ Նա ողջունեց համդիպման մասնակիցներին, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց ցանկացած պահի ընդւնել ու քննարկել ծագած խնդիրները։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով հասարակական խորհրդի անդամ և Լոռու մարզպետի օգնական Հայկ Հակոբյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Արցախցիներին փաստաթղթերի և դրանց հետ կապված մի շարք գործընթացների առնչությամբ խորհրդատվութուն տալու նպատակով հրավիրված էին ՀՀ ՆԳՆ միգրացիոն և քաղաքացիության ծառայության Վանաձոր 1 բաժնի գլխավոր մասնագետ Էմմա Զալյանը, ՄՍԾ Վանաձորի մասնաճյուղի ավագ մասնագետ Սրբուհի Մխիթարյանը։

Հանդիպման մասինակիցները համայնքի ղեկավարին դիմեցին զբաղվածության ապահովման խնդրով, բարձրաձայնեցին փոքր կազմով ընտանիքների բնակարանային ապահովման վերաբերյալ առաջարկություններ։

Արկադի Փելեշյանը նշեց, որ այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
Post Views:
104