Վանաձոր համայնքը ճանաչվել է լավագույն մշակութային համայնք

0786Հիշեցնենք, որ 2013 թվականի փետրվարի 15-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն անփոփել էին Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի արդյունքները: Միջհամայնքային մշակութային 2-րդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի ամփոփմանը մրցանակներ են շնորհվել 21 անվանակարգերում:
՛՛Մշակութային լավագույն քաղաքային համայնք՛՛ անվանակարգում հաղթող են ճանաչվել Լոռու մարզի Վանաձոր, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքները: Անցյալ շաբաթ ՀՀ մշակույթի նախարարի կողմից Վանաձորի քաղաքապետին է փոխանցվել ՛՛Մշակութային լավագույն քաղաքային համայնք՛՛ կոչումը հավաստող պատվոգիրը, ինչպես նաև 300 հազար դրամ պարգևավճար համայնքին: Մարտի 18 –ին քաղաքապետրանում կայացած խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձր գնահատեց այս կոչումը, ինչը քաղաքի ակտիվ մշակութային կյանքի հավաստումն է և առաջարկեց մշակույթի նախարարության կողմից համայնքին հատկացված ֆինանսական միջոցներով լրացուցիչ միջոցառումներ նախատեսել կին մշակույթի գործիչների համար ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ:

You May Also Like

Leave a Reply