Վանաձոր համայնքը ճանաչվել է լավագույններից մեկը Եվրոպայի խորհրդի «Լավագույն գործելակերպ 2015» ծրագրի իրականացման արդյունքում:
«Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» Եվրոպայի խորհրդի հայտարարած Հայաստանի Համայնքիների «Լավագույն գործելակերպ 2015թ.» ծրագրի շրջանակներում համագործակցության ոլորտում 44 համայնքներից հաղթող են ճանաչվել 5 համայնքներ, այդ թվում նաև Վանաձոր համայնքը: Ծրագրում ներկայացված էր Սեյվ դը Չիլդրեն ինթերնեշնլ, Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձորի զբաղվածության կենտրոնի համագործակցության արդյունքում ստեղծված «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: