Խորը ցավով տեղեկացնում ենք, որ 45 տարեկան հասակում վաղաժամ կյանքից հեռացել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Սուրեն Սևակի Հովհաննիսյանը։
Նա Վանաձորի համայնքապետարանում աշխատել է 20 տարի՝ աչքի ընկենլով անբասիր և ազնիվ աշխատանքով։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Վշտակցում ենք և սգում մեր սիրելի գործընկերոջ ցավալի կորուստը։
Տեղեկացնում ենք, որ հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենան ապրիլի 1-ին, ժամը 17:00-ին, «Շալտա» սգո սրահում։
Հուղարկավորությունը՝ ապրիլի 2-ին, ժամը 13:00-ին՝ նույն սրահից։