Խոր ցավով տեղեկացանք Վանաձորի ավագանու նախկին անդամ, ՀՀ Ազգային ժողովի մի քանի գումարումների պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանի անժամանակ մահվան մասին։
Կարեն Սարիբեկյանը հայրենիքի նվիրյալ զավակ էր, օժտված մարդկային վեհ գծերով:
Նրա գործունեությունը միտված էր հայրենիքին, հարազատ Վանաձորին ու ժողովրդին ծառայելուն։
Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը ցավակցում է Սարիբեկյան ընտանիքին, հարազատներին և մաղթում ոգու ամրություն՝ կորուստը հաղթահարելու համար: