Ապրիլի 23-ից 24-ը «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի մարզադահլիճում անցկացվեց 2007-2009թթ. ծնված կրտսեր տարիքի պատանիների Վանաձոր քաղաքի սամբոյի առաջնություն: Առաջնությանը մասնակցում էին մարզական կազմակերպություններից շուրջ 60 պատանի սամբիստ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:
Այնուհետև մասնակիցներին Վանաձոր համայնքի ղեկավարի ողջույնի խոսքը փոխանցեց Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, որից հետո մրցումների գլխավոր մրցավար, աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը հայտարարեց մրցումների մեկնարկը:
Ըստ քաշային կարգերի հաղթողները պարգևատրվեցին Վանաձորի համայնքապետարանի կողմից սահմանված պատվոգրերով, գավաթներով, մեդալներով, իսկ մրցանակակիրները` պատվոգրերով և մեդալներով:
Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել`
30 կգ- Արամ Կիրակոսյան («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
34 կգ –Վահան Կիրակոսյանը (Բազում համայնք)
38 կգ -Մհեր Ավետյանը (Բազում համայնք)
42 կգ- Վալերի Խնկոյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
46 կգ- Նարեկ Էվոյանը («Հայաստան» ՄՀԿ)
50 կգ- Ալեն Ղալայանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
55 կգ- Մկրտիչ Աբազյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
60 կգ – Մհեր Օհանյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
65կգ- Արտյոմ Խումարյանը («Հայաստան» ՄՀԿ)
65+ կգ- Սեյրան Սարուխանյանը («Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ)
Շնորհակալագիր հանձնվեց «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբի կոլեկտիվին: