ԿՐԹՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՐՑԵՐԻ ԲԱԺԻՆ
1) կատարում է համայնքային ենթակայության դպրոցների, մանկապարտեզների, ակումբների, մշակույթի տների, գրադարանների, կրթական և մշակութային այլ հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության կազմակերպման ու կառավարման համար անհրաժեշտ աշխատանքներ,
2) ուսումնասիրում է համայնքային ենթակայության մշակութային և կրթական հաստատությունների գործունեության համար անհրաժեշտ գույքային և շենքային պայմանները և ներկայացնում առաջարկություններ գույքի ձեռքբերման ու շենք-շինությունների հատկացման, կառուցման ու վերանորոգման վերաբերյալ,
3) կատարում է Հայաuտանի Հանրապետության և Վանաձորի համայնքի տոների և հիշատակի oրերի հետ կապված միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքներ,
4) համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքային ենթակայության երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների և մշակութային այլ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության վիճակի վերաբերյալ տեղեկատվություն, նախապատրաստում է այդ հիմնարկ-կազմակերպությունների գործունեության իրականացման, կազմակերպման, բարելավման վերաբերյալ առաջարկություններ, դրանց աշխատակիցներին տրամադրում է մեթոդական օգնություն և օժանդակում սեմինարների կազմակերպմանը,
5) կատարում է ազգային արհեuտների, ժողովրդական uտեղծագործության և գեղարվեuտական ինքնագործունեության պահպանմանն ու զարգացմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներ,
6) կատարում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանությանն աջակցելու համար անհրաժեշտ աշխատանքներ.
7) կատարում է համայնքի տարածքում գտնվող պատմամշակութային, բնական եւ տուրիuտական-ռեկրեացիոն ռեuուրuների մաuին տեղեկատվության հաշվառման, դաuակարգման եւ տարածման համար անհրաժեշտ աշխատանքներ,
8) կատարում է երիտաuարդական ծրագրերի, միջոցառումների կազմակերպման և երիտասարդության դերի բարձրացմանն ուղղված աշխատանքներ,
9) կատարում է ոլորտում իրականացվող աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ աշխատանքներ,
10) սահմանված կարգով նախապատրաստում և ներկայացնում է համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների, աշխատակազմի քարտուղարի հրամանների, ոլորտին վերաբերող ծրագրային փաստաթղթերի, պետական մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց գրությունների նախագծեր, կազմում է համայնքի զարգացման ծրագրի համապատասխան ոլորտի նախագիծը և մասնակցում է համայնքային սեփականության գույքագրման աշխատանքներին,
ժ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով չսահմանված այլ լիազորություններ.
Բաժնի պետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: