ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Կորյուն Առաքելյանի 80-ամյակին նվիրված <<Ես հետո եմ գալու>> խորագրով հոբելյանական երեկո

Նոյեմբերի 26-ին Վանաձորի էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Կորյուն Առաքելյանի 80-ամյակին նվիրված <<Ես հետո եմ գալու>> խորագրով հոբելյանական երեկոն։
Միջոցառմանը ներկա էին Գուգարաց թեմի հոգևոր հովիվ Տեր Վահան ավագ քահանա Ազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Վանաձորի համայնքապետարանի կրթության, մշակույթի և տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը, արվեստագետներ, մտավորականներ, բանաստեղծի հարազատներ, քաղաքացիներ։
Միջոցառմանը ցուցադրվեց Կորյուն Առաքելյանի մասին պատմող ֆիլմ։ Հնչեցին բանաստեղծի ստեղծագործությունները։
Վանաձորի կամերային երգչախմբի կատարմամբ տեղի ունեցավ Կորյուն Առաքելյանի հեղինակած երգի պրեմիերան։
Հոբելյանի առթիվ բանաստեղծին շնորհավորեցին Արման Բերնեցյանը և Քրիսստինե Մադոյանը։ Նրանք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի կողմից շնորհավորագիր հանձնեցին մշակույթի վաստակավոր գործչին։

You May Also Like