Հաշվետու ժամանակաշրջանում կատարվել են հետևյալ աշխատանքները`
2020 թվականի կենցաղային աղբահանության ծավալը կազմել է 28631.7 տոննա, ամենօրյա սանիտարական մաքրման է ենթարկվել 320237մ2 տարածք:
Խոշոր եզրաչափի տեղափոխված աղբի ծավալը կազմել է 2187 տոննա:
Փողոցների ձմեռային պաշտպանության աշխատանքներ:
Փողոցային լուսավորության, շենքերի արտաքին լուսավորության համակարգի սպասարկման և շահագործման աշխատանքներ:
Արջուտի աղբավայր տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները:
Տարոն-4 թաղամասի աղբավայրի հարակից տարածքի մաքրման և հարթեցման աշխատանքներ:
Թվով 117 հատ մեծ մետաղական աղբամանների ձեռքբերում:
Անձրևաջրատար 21 դիտահորերի կապիտալ նորոգում, 15 կափարիչների փոխարինում և կափարիչների կապիտալ նորոգում (ընդհանուր 75 հատ):
Անձրևաջրատար դիտահորերի և կոյուղագծերի սպասարկման ծառայությունների աշխատանքներ:
Տանձուտ, Բզովդալ, Փամբակ գետերի և Խաչի ձորից իջնող գետակի հուների մաքրման աշխատանքներ:
Գայի փողոցի անձրևաջրատար ընդունիչ դիտահորի կառուցման աշխատանքներ:
«Վանաձոր» հանգստի գոտի տանող ճանապարհին վնասված ջրահեռացման համակարգի նորոգման աշխատանքներ:
Մաշտոցի նրբանցքից դեպի Լենինգրադյան իջնող անձրևաջրահեռացման դիտահորի կառուցման աշխատանքներ:
Կոմիտասի և Մանուշյան փողոցների հատման մասում անձրևաջրատար ընդունիչ դիտահորի կառուցման աշխատանքներ:
Նարեկացի փողոցի թիվ 85 հասցեին հարակից տան հարավային մասում գտնվող ճանապարհի հենապատի վերականգնման աշխատանքներ:
Խնձորուտ թաղամաս 1-ին փողոց, 1-ին նրբանցք տանող հետիոտնային կամրջի ամրացման աշխատանքներ:
Հետիոտնային կամուրջների նորոգման աշխատանքներ:
Վարդանանց փողոցի Կզարթմյանի անվան առաջին երաժշտական դպրոցի դիմացի փողոցի երթևեկելի մասում արհեստական անհարթության կառուցման աշխատանքներ:
Համայնքի տարածքում իրականացվել են փողոցների փոսային նորոգման աշխատանքներ 8477 մ2:
Վանաձոր համայնքի թվով 14 երկրորդական փողոցների հիմնանորոգման աշխատանքներ:
Չուխաջյան փողոցի հիմնանորոգման աշխատանքներ:
Լալվարի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ:
Տիգրան Մեծի պող. թիվ 8, Մոսկովյան փողոցի թիվ 54, Աղայան փողոցի թիվ 76/1, 84, 86, Համբարձումյան փողոցի թիվ 8, Տարոն-2 ՔՇՀ-4 թիվ 16,17,18,19, 20 շենքերի բակերի կապիտալ նորոգման աշխատանքներ:
Բարեկարգվել է Թթու ջրի տարածքը, վերանորոգվել և ներկվել են նստարանները և աղբամանները, հղկվել են քարե կառույցները, ներկվել է Թթու ջրի դիմաց գտնվող կամուրջը:
Ապամոնտաժվել, ապա նոր բազրիք է պատրաստվել ու տեղադրվել Հալաբյան փողոցի սկզբնամասում գտնվող կամրջի համար:
Վերանորոգվել և բարեկարգվել են Տարոն-1 թաղամասի խաղահրապարակի սահարանը, ճոճանակները, ցանկապատը, նստարանները:
Վերանորոգվել ու ներկվել են պուրակների նստարանները և խաղային սարքերը:
Փողոցների երթևեկելի մասերի լվացման աշխատանքներ:
Թաղամասերի և բակերի մաքրման աշխատանքներ:
Ապաստարանների և թաքստոցների մաքրման աշխատանքներ:
Համակարգվել են «Նեցուկ» ՀԶ ՀՈԱԿ-ի աշխատանքները և կանաչապատումը:
Համակարգվել են «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կատարած աշխատանքները:
Համակարգվել են «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից կատարված Արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայրենակիցների հուղարկավորության աշխատանքները:
Վանաձոր համայնքում իրականացված ծառերի էտի արդյունքումգոյացել է 102մ3փայտանյութ, որը տրամադրվել է համայնքի 98 ընտանիքի 1-ական մ3 և 4 ՀՈԱԿ-ներին 2-ական մ3 ։
Պատասխանվել է թվով 715 դիմումների:
Կատարվել են համայնքի ղեկավարի տարբեր հանձնարարականներ:
Համայնքի ղեկավարի կողմից բաժնի 2020 թվականի ընթացքում կատարված աշխատանքները գնահատվել են լավ: