ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) / (ABC.GoV) Alliance for Better City Governance) ծրագրի ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստ

     

 

Արձանագրություն / ՂԿ 1

 

ԴԱՇԻՆՔ՝ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ և ԿԱՆԱՉ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ)

ALLIANCE FOR BETTER CITY GOVERNANCE (ABC.GOV)

 ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏ

1.Ամսաթիվ և ժամ՝ մայիսի 27, 2021թ., ժամը՝ 11:00
2.Վայրը՝ Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճ
3.Միջոցառման նպատակը՝ ԿԿԿ Դաշինք ծրագրի նորաստեղծ Ղեկավար կոմիտեի անդամներին ներկայացնել ծրագիրը, քննարկել և հաստատել ծրագրի մեկ տարվա գործողությունների պլանը։
4.Վարող՝ Լիլյա Դավթյան, Վանաձորի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին պետ
5.Արձանագրող՝ Անի Սինդոյան, ԿԿԿ Դաշինք ծրագրի օգնական
6.Լրատվություն՝ · Հանրային կապերի, լրատվության և արարողակարգի բաժին

·«Ֆորտունա»  Լոռու մարզային հեռուստաընկերություն

7.Մասնակիցներ՝

1 Լինե Ուրբան,ԵՄ Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ (առցանց)
2 Մամիկոն Ասլանյան,Վանաձորի համայնքապետ
3 Սամվել Բալասանյան, Գյումրու համայնքապետ
4 Պյոտր Գլովսկի, Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետ (առցանց)
5 Կամո Արշաֆյան, Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար
6 Արտյոմ Գրիգորյան, Վանաձորի ավագանու անդամ
7 Լևոն Բարսեղյան, Գյումրու ավագանու անդամ
8 Վահագն Մուրադյան, ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետ
9 Մարտուն Գրիգորյան, ՀՀ քաղաքաշինության վարչության խորհրդական
10 Արաքս Միքայելյան,  ՀՀ համայնքների միության գործադիր տնօրենի տեղակալ
11 Սյուզան Հովսեփյան, «ՀԿ» կենտրոնի գրանտային ծրագրերի համակարգող
12 Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» առողջապահության,բնապահպանության, գյուղատնտեսության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ
13 Արմինե Թուխիկյան, Ուրբան հիմնադրամ,  ՂԿ դիտորդ (առցանց)
14 Նատալյա Լափաուրի, ԿԿԿ Դաշինք ծրագրի ղեկավար, դիտորդ
15 Ձյունիկ Վանեսյան, ծրագրի համակարգող, դիտորդ
16 Արարատ Բալաբեկյան, ծրագրի համակարգող,  դիտորդ
17 Կատարժինա Շթաֆել, Պիլայի քաղաքապետարանի ներկայացուցիչ

8. Միջոցառման մեկնարկը՝

Լիլյա Դավթյանը ողջունեց բոլոր ներկաներին և առցանց միացած ՂԿ անդամներին՝ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Լինե Ուրբանին և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետ Պյոտր Գլովսկիին: Ղեկավար կոմիտեի անդամներին և մյուս ներկաներին ողջունեցին նաև Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը և Պիլայի համայնքապետ Պյոտր Գլովսկին:

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը  խոսեց ԵՄ ֆինանսավորմամբ ԴԱՇԻՆՔ՝ հանուն կայուն և կանաչ կառավարման (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ) ծրագրի մասին, նշեց՝ քաղաքային կառավարման զարգացման ոլորտում ծրագրի նշանակալից լինելու և համագործակից երկու քաղաքների հետ համատեղ մեկ ընդհանուր ծրագրի շուրջ աշխատելու կարևորության մասին: Նա հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաջողությամբ իրագործել համայնքների զարգացմանը միտված ծրագիրը:

Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը ևս խոսեց ծրագրի և համագործակցության կարևորության մասին։ Նա ընդգծեց Պիլայի համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքը,  որի շնորհիվ քաղաքային համակարգի կառավարման Պիլայի մեծ փորձը կփոխանցվի նաև Հայաստանի երկու քաղաքներին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Լեհաստանում Պիլայի համայնքապետ՝ պարոն Գլովսկին։  Նա նշեց, որ ուրախ և շնորհակալ է՝ հեռու գտնվելով հանդերձ հանդիպմանը առցանց մասնակցելու հնարավոության համար: Պարոն Գլովսկին հույս հայտնեց, որ համատեղ ուժերով ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնեն և որ մոտ ապագայում նաև հնարավորություն կունենա անձամբ հանդիպելու և իրենց փորձով կիսվելու:

ԵՄ ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար՝ Լինե Ուրբանը նույնպես շնորհակալություն հայտնեց առցանց մասնակցության հնարավորության համար։ Նա նշեց, որ շատ ուրախ է՝ ծրագրի արդեն իսկ գրանցած հաջողությունների համար, ողջունեց ծրագրի նոր ընտրված աշխատակազմին և նշեց, որ սպասում է ծրագրի պաշտոնական բացման միջոցառմանը: Նա նաև տեղեկացրեց ներկաներին, որ ծրագիրը ունենալու է նոր ղեկավար, ով շուտով կմիանա գործողությունների իրականացման գործընթացին:

Ի պատասխան տիկին Լինեի խոսքին, Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանն առաջարկեց ծրագրի պաշտոնական բացման արարողությունը կազմակերպել ս․թ․ սեպտեմբեր ամսին, հաշվի առնելով երկրում տիրող բարդ քաղաքական իրավիճակը, արտահերթ ընտրություններն ու COVID-19 վարակի վտանգը։ Գյումրու համայնքապետ Սավել  Բալասանյանը հավանություն տվեց առաջարկին և վստահություն հայտնեց, որ  որ ԵՄ պատվիրակությունը ընմբռնումով կմոտենա Մամիկոն Ասլանյանի առաջարկին և կսատարի ԿԿԿ Դաշինք ծրագրի պաշտոնական արարողությունը սեպտեմբեր ամսին կազմակերպելու առաջարկը։

Ի պատասխան տիկին Լինեն նշեց, որ հասկանում է ստեղծված իրավիճակի բարդությունները, որոնք ունեն օբյեկտիվ բնույթ և անմիջականորեն առնչվում են ծրագրի ընթացիկ աշխատանքների ։ Նա տեղեկացրեց մասնակիցներին, որ ԿԿԿ Դաշինքը կարող է ծրագրի պաշտոնական մեկնարկը կազմակերպել ավելի ուշ, ինչպես դա արդեն արել են ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող որոշ ծրագրեր։

Նիստի օրակարգի ներկայացում

Տիկին  Լիլյա Դավթյանը ՂԿ անդամներին ներկայացրեց հանդիպման օրակարգը, որն իր մեջ ներառում էր․

  • ԿԿԿ Դաշինք ծրագրի հակիրճ ներկայացում
  • ԿԿԿ Դաշինք ծրագրի գործողությունների պլանի ներկայացում և հաստատում։

Օրակարգը միաձայն ընդունվեց մասնակիցների կողմից։

  1. ԿԿԿ Դաշինք ծրագրի հակիրճ ներկայացում

Տիկին Դավթյանը հակիրճ ներկայացրեց․

  • ծրագրի նպատակը,
  • ֆինանսավորող և իրականացնող կողմերը,
  • ծրագրի իրականացման ժամանակացույցը,
  • ծրագրի բաղադրիչները,
  • ծրագրի ակնկալվող արդյունքները,
  • ծրագրի ղեկավար մարմնի կառուցվածքն ու գործառույթները,
  • ծրագրի աշխատանքային խմբերի դերն ու գործառույթները։

10. ԿԿԿ Դաշինք ծրագրի գործողությունների պլանը

 Տիկին Դավթյանը մանրամասն ներկայացրեց «ԿԿԿ Դաշինք» ծրագրի գործողությունների պլանը, որը նախապես ուղարկվել էր ՂԿ անդամներին ծանոթանալու համար։

Մանրամասն ներկայացվեց աշխատանքներն իրականացնելու քայլերը, դրանց ժամանակացույցը և իրականացնող/պատասխանատու կողմերին։ Նշվեց, որ ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչներ՝

  • քաղաքաշինություն
  • հանրային տրանսպորտ
  • աղբի կառավարում/վերամշակում

Մանրամասն ներկայացվեց  յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում նախատեսվող գործողություններն ու արդյունքները։

Հանդիպման ավարտին տիկին Դավթյանը պատասխանեց ներկաների հարցերին և ԿԿԿ Դաշինք ծրագրի գործողությունների պլանը դրեց քվեարկության և հաստատման։

11.Ամփոփում

  • Քվեարկության արդյունքում , միաձայն, հաստատվեց ԿԿԿ Դաշինք ծրագրի 2021-2022 թթ․ գործողությունների պլանը
  • ՂԿ հանդիպման ընթացքում Վանաձորի, Գյումրու և Պիլայի համայնքապետերը համաձայնության եկան՝ ԿԿԿ Դաշինք ծրագրի պաշտոնական բացման միջոցառումը կազմակերպել 2021թվականի սեպտեմբեր ամսին։
  • Պիլայի քաղաքապետի հետ համաձայնություն ձեռք բերվեց՝ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների անձնակազմի կարողությունների զարգացմանն ուղղված և Լեհաստանում կազմակերպվող ուսումնական այցը կազմակերպել 2021 թվականի հուլիս ամսին։

13. Արձանագրությանը ծանոթացան

ՂԿ կոմիտեի անդամներ / անուն / պաշտոն Ստորագրություն
1 Լինե Ուրբան,ԵՄ Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար (առցանց)
2 Մամիկոն Ասլանյան,Վանաձորի համայնքապետ, Հայաստան
3 Սամվել Բալասանյան, Գյումրու համայնքապետ, Հայաստան
4 Պյոտր Գլովսկի, Պիլայի համայնքապետ, Լեհաստան (առցանց)
5 Գոռ Ասրյան, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ
6 Դավիթ Սեխլեյան, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ
7 Աշոտ Գիլոյան, ՀՀ ՏԿԵՆ վարչության պետ
8 Վահագն Մուրադյան, ՀՀ կադաստրի կոմիտեի գեոմատիկայի կենտրոնի պետ
9 Նունե Պետրոսյան, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10 Լուսինե Ավետիսյան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ
11 Արտյոմ Գրիգորյան, Վանաձոր համայնքի ավագանու անդամ
12 Լևոն Բարսեղյան, Գյումրի համայնքի ավագանու անդամ
13 Արաքս Միքայելյան, Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենի տեղակալ
14 Արփինե Հակոբյան, «ՀԿԿ կենտրոն» ՔՀԿ նախագահ
15 Գևորգ Պետրոսյան, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ
16 Արմինե Թուխիկյան, Ուրբան հիմնադրամ (դիտորդ)

Արձնագրությունը կազմեց ՝                          Անի Սինդոյան

You May Also Like