«Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի տեղեկատվական հանդիպում Գյումրու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Ս․թ․ սեպտեմբերի 2-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԿԿԿ Դաշինք» ծրագրի տեղեկատվական հանդիպում-քննարկումը՝ Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ծրագրի գործունեությունը և քննարկել ծրագրի շրջանակում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Տեղեկատվական հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ մոտ 15 ՀԿ-րից։ Հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի հիմնական բաղադրիչները, նախատեսվող աշխատանքներն ու ակնկալվող արդյունքները։ Խոսվեց նաև Ծրագրի կողմից ստեղծվող աշխատանքային խմբերի նպատակների և գործունեության մասին, շեշտվեց խմբերում քաղաքացիական հասարակության ներգրավվածության և նրանց միջոցով համայնքի ձայնը լսելի դարձնելու կարևորությունը։ Հանդիպման մասնակիցները իրենց հերթին կիսվեցին իրենց փորձով ու ձեռքերումներով, որոնք կարող են «ԿԿԿ Դաշինք» ծրագրի հետ համատեղ միջոցառումների և արդյունավետ համագործակցության հիմք հանդիսանալ։
Ծրագրի ներկայացմանը հաջորդեց քննարկում, ինչի արդյուքում հնչեցին մի շարք հարցեր՝ ծրագրի բաղադրիչներից, ԱՏՀ ծրագրային ապահովման , մաքուր շաբաթվա միջոցառումների և աղբի վերամշակման նոր հոսքագծերի բիզնես բաղադրիչների ուսումնասիրության վերաբերյալ։
Հանդիպումը երկուստեք արդյունավետ էր, իսկ հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին իրենց մասնակցությունն ունենալ ծրագրի իրականացման ընթացքում, ներգրավվելով աշխատանքային խմբերում և համատեղ իրականցվող համայնքահեն միջոցառումներում՝ ի նպաստ երեք քաղաքների կանաչ և կայուն կառավարմանը։
Info meeting of the project “Alliance for better city governance” for the representatives of NGOs in Gyumri
On September 2 a info meeting for the representatives of NGOs in Gyumri was organized by the EU funded “ABC.GOV” Project in the conference hall of Gyumri Municipality. About 15 NGOs participated in the event aimed at objectives and expected results of the Project, as well as discussing the potential cooperation with civil society and NGOs. During the meeting were discussed the objectives of the Task Forces set up by the Project and the involvement of CSO in the TFs, and was emphasized the importance of making the community voice heard through the CSOs.
The participants, in their turn, shared their experience and achievements, which can be basis for joint activities and effective cooperation with the “ABC.GoV” Project.
The presentation of the project was followed by a discussion, during which participants raised number of questions, such as details of the Project components, the GIS software, as well as the clean-week activities and business plan of production lines for future waste recycling.
The meeting was mutually productive, and the participants of the meeting expressed their support in the implementation of the Project, willingness in getting involved in TFs as well as in joint initiatives within the Project for the benefit of three cities aimed at green and sustaiable city governance.

You May Also Like