Հունվորի 21-ին Վանաձորի համայնքապետարանի ավագնու նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընդլայնված կազմով համատեղ խորհրդակացություն Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը և Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվում էին հարցեր և խնդիրներ, որոնք առաջացել են 2021 թվականի դեկտոմբերի 22-ից մինչ օրս, և մասնակիցների առաջարկությունների ու կարծիքների հիման վրա նախանշվում էին վարչարարության այն ուղղությունները և առաջնահերթությունները , որոնք թույլ կտան ապահովել համայնքապետարանի բնականոն գործունեությունը , հաշվի առնելով համայնքի բանակիչների շահերը:
Հիշեցնենք, որ թեև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների արդյունքում նույն թվականի դեկտեմբերի 22-ին թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովի թիվ 1 արձանագրությամբ գրանցվել են ավագանու անդամներ և ավագանին համարվում է ձևավորված, սակայն մինչ օրս դատական տարբեր ատյաններում ընտրություների արդյունքների վիճարկման հետևանքով օրենքով սահմանված կարգով ավագանու նիստ չի գումարվել և համայնքի ղեկավար չի ընտրվել :
Խորհրդակցության ավարտին տրվեցին անհրաժեշտ խորհրդատվություն, ինչպես նաև հանձնարարականներ տարբեր ոլորտներում պատասխանատու գործառույթներ ունեցող մարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնյաներին:
Նման համատեղ խորհրդակցությունները կկրեն պարբերական բնույթ: