Խոր ցավով տեղեկացանք Վանաձորի «ՄԻԳ» հեռուստառադիոընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հարությունյանի մահվան մասին:

Անգնահատելի է Սամվել Հարությունյանի ավանդը տեղական հեռուստառադիոընկերության կայացման գործում։ Նրա հիմնադրած <<Ինտերկապ>> հեռուստաստուիդիան, ապա հեռուստաընկերությունը և ռադիոn նոր հորիզոններ են բացել տեղական լրագրության ձևավորման, հրապարակախոսության, քաղաքականության ու մշակույթի հանրայնացման գործում:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում ենք Սամվել Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։
Վշտակցում ենք և մաղթում ոգու ամրություն՝ այս մեծ կորուստը հաղթահարելու համար:

You May Also Like