Սույն թվականի հունիսի 15-ից 16-ը Վանաձոր քաղաքի լողի ՄՊՄՄԴ-ում տեղի ունեցավ ավանդական «Ուրախ դելֆին» մրցաշարը, որը կազմակերպել էր Լողի հայկական դաշնությունը Վանաձորի լողի մարզադպրոցի հետ համատեղ: Վանաձորում ավանդական դարձած այս մրցաշարը արդեն տարիների պատմություն ունի: Առաջնության նախաձեռնությունը մարզադպրոցի տնօրենինն է:
Այս տարի մարզական միջոցառմանը մասնակցում էին Վանաձորի, Գյումրու, Հրազդանի, Իջևանի, ինչպես նաև,Երևանի ակումբների թվով 200 մարզիկներ։ Լողորդները պայքարում էին երեք տարիքային խմբերում՝ 2003_2004, 2005_2006, 2007_2008 թթ:
Մասնակիցները մրցում էին չորս լողաոճերում ՝ դելֆին, թիկնալող, բրաս և ազատ ոճ:
Մրցաշարին ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը,համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, տեղակալ Արման Բերնեցյանը, համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը, Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը, վաստակավոր մարզիչներ և անվանի մարզիկներ:
Մրցաշարի ավարտին յուրաքանչյուր տարիքային խմբի մրցանակային տեղեր զբաղեցնողները պարգևատրվեցին համապատասխան կարգի դիպլոմներով:
Հարություն Աշուղյանը 2003թ. 100 մ բրաս լողաոճում 1.23.00 արդյունքով, գրավեց 2-րդ հորիզոնականը,
Տիգրան Գևորգյանը 2007թ. 100 մ համալիր լողի 1.48.8 արդյունքով գրավեց 2-րդ հորիզոնականը
Վիկտորիա Նահապետյանը, Արսեն Քարհանյանը, Արամ Եգանյան և Արսեն Եղիազարյանը լրացրեցին 1-ին (կարգ 2007_2008թթ.)
Արման Գրիգորյանը և Հովհաննես Սաքանյանը հանձնեցին 2-րդ կարգ (2005_2006թթ):