Հոկտեմբերի 28-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում կայացավ ավագանու հերթական նիստը: Նիստին ներկա էին ավագանու 17 անդամներ: Նիստը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին թվով 15 որոշման նախագծեր:
Ավագանին սահմանված չափով գումար հատկացրեց համատիրություններին, ռազմական դրության պայմաններում բազմաբնակարան շենքերի տակ գտնվող ապաստարանների, թաքստոցների և նկուղների մարքման ու կարգաբերման աշխատանքներ իրականացնելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ավագանին հավանության արժանացրեց ռազմական դրության պայմաններում համայնքի տուժած անձանց սոցիալական հարցերի նպատակով ֆինանսական միջոցների հատկացմանը:
Ավագանին սահմանեց նաև Վանաձոր համայնքում 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը, ինչպես նաև տեղական վճարների գծով արտոնություններ:
Ավագանին կայացրեց նաև այլ որոշումներ, որոնք առնչվում էին համայնքի բնականոն կենսագործունեությանը:
Նիստի օրակարգում ընդգրկված բոլոր որոշման նախագծերը հաստատվեցին ավագանու կողմից: Ավագանու հերթական նիստը կկայանա 2020 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 11.00-ին: