Կայացան Վանաձոր համայնքի ավագանու որոշման երեք նախագծերի հանրային բաց քննարկումները

Այսօր՝ հունիսի 17-ին, տեղի ունեցան «Վանաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին», «Վանաձոր համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին», «Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Վանաձոր համայնքի ավագանու որոշումների նախագծերի վերաբերյալ հանրային բաց քննարկումներ։
Մասնակցում էին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի, վարչական շրջանների և մարզպետարանի աշխատակազմերի ներկայացուցիչներ, Վանաձոր համայնքի ավագանու անդամներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Քննարկումներին ներկա էին թվով 30 մասնակիցներ:
Նախապես սահմնաված ժամկետում համայնքապետարանում չեն ստացվել գրավոր առաջարկներ:
Համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց ներկաներին, հորդորեց ցուցաբերել ակտիվ մասնակցություն և ծավալել արդյունավետ քննարկում։
«Վանաձոր համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեի հաստատման մասին» որոշման նախագծը ներկայացրեց լսումներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Վահե Գրիգորյանը։ Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում:
Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2022 թ․ Վանաձոր համայնքի բյուջեի նախագծով նախատեսվում են․
եկամուտներ՝ 5 198 812 800 (հինգ միլիարդ մեկ հարյուր իննսունութ միլիոն ութ հարյուր տասներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ։
ծախսեր՝ 6 063 853 000 (վեց միլիարդ վաթսուներեք միլիոն ութ հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ:
դեֆիցիտը՝ 865 040 200 (ութ հարյուր վաթսունհինգ միլիոն քառասուն հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
2022 թ․ համար բյուջեից հատկացումներ կարվեն սուբվենցիոն հետևյալ ծրագրերի համաֆինանսավորման նպատակով․
1) Վանաձոր համայնքի Գարեգին Նժդեհի փողոցի հիմնանորոգում,
2) Վանաձոր համայնքի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգում,
3) Վանաձոր համայնքի Ավետիք Իսահակյան փողոցի հիմնանորոգում,
4) Վանաձոր համայնքի Հենրիկ Զաքարյան փողոցի հիմնանորոգում,
5) Վանաձոր համայնքի կարիքների համար աղբատար մեքենաների ձեռք բերում,
6) Վանաձոր համայնքի թիվ 8 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում (2-րդ փուլ, 2022թ․ կատարվող աշխատանքների),
7) Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրում մանկապարտեզի կառուցում (2 փուլով 2022-2023թթ, 1-ին փուլ 2022թ․ կատարվող աշխատանքներ),
8 ) Վանաձոր համայնքի Շահումյան բնակավայրի 1,2,4,5,6,9 փողոցների հիմնանորոգում,
9) Վանաձոր համայնքի Դարպաս բնակավայրի 3-րդ և 4-րդ փողոցների հիմնանորոգում,
10) Վանաձոր համայնքի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում,
11) Վանաձոր համայնքի Գուգարք բնակավայրի Էներգետիկների 5-րդ փողոցի և Կոտեջային 1,2,3,4,9-րդ փողոցների հիմնանորոգում, 14-րդ փողոցում սելավատարի կառուցում,
12) Վանաձոր համայնքի Տիկնիկային թատրոնի հիմնանորոգում,
13) Վանաձոր համայնքի Վ. Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգում,
14) Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի հիմնական մասնաշենքի հիմնանորոգում և մարզասրահի ռետինապատ հատակի փոխարինում,
15) Վանաձոր համայնքի Կ.Դեմիրճյան փ. թիվ 6, թիվ 8, թիվ 11, թիվ 19, Մոսկովյան փ. թիվ 14, Նժդեհի փ. թիվ 7, Տիգրան Մեծի պ. թիվ 77, Թումանյան փ. թիվ 6, Վարդանանց փ. թիվ 23, թիվ 49 շենքերի տանիքների ջերմամեկուսացման և հիմնանորոգման աշխատանքներ։
Տեղեկացնենք, որ 2022 թվականի համսր համայնքի բյուջեում նախատեսվում է կապիտալ ծախսերի կտրուկ աճ: Եթե 2021 թվականին պլանավորվել էր շուրջ 1,4 մլրդ դրամ, ապա 2022 թվականին այն աճել է և կազմել շուրջ 2,5 մլրդ դրամ:
«Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց լսումներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը:
«Վանաձոր համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց լսումներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը: 2022 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը չեն փոխվել և նույնական են, ինչպես 2021թվականին:
Համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվելու «Տեղական տուրքերի և վճարների մասին» ավագանու որոշման նախագիծը։ Առաջարկվել է արտոնություններ սահմանել․
1. Մանկապարտեզների և կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ սահմանված տեղական վճարի 0-ական դրույքաչափի կիրառմամբ՝
ա) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար,
բ) ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների, ազատամարտիկների երեխաների համար,
գ) Առաջին կարգի հաշմանդամ երեխաների համար,
դ) Փախստականի կարգավիճակ ունեցող ընտանիքների երեխաների և աղետի կամ պատերազմական գոտուց Հայաստան (Վանաձոր) տեղափոխված հայ ընտանիքների երեխաների համար,
ե) Չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների 1 երեխայի համար,
զ) Ուսումնամարզական խմբերի կարգային մարզիկների համար (մարզադպրոցներ),
է) Սպորտային կատարելության խմբերի մարզիկների համար (մարզադպրոցներ)։
2. Մանկապարտեզների և կրթադաստիարակչական ուսումնական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար՝ սահմանված տեղական վճարի 50 % դրույքաչափի կիրառմամբ՝
ա) առաջին կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար,
բ) երեք անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների 1 երեխայի համար և ընտանիքի անապահովության 40 և ավելի բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար,
գ) խնամատար ընտանիքներում ընդգրկված երեխաների համար։
Յուրաքանչյուր ընտանիքի 1 երեխայի համար կարող է սահմանվել տեղական վճարի մեկ արտոնություն՝ իրենց ընտրությամբ։
«Վանաձոր համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները և դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց լսումներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի Եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի պետ Արմեն Այվազյանը:
«Վանաձոր համայնքում տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ավագանու որոշման նախագիծը ներկայացրեց լսումներում համայնքի ղեկավարի ներկայացուցիչ, համայնքապետարանի աշխատակազմի Մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը:
Քննարկումների արդյունքում հնչած առաջարկությունները կքննարկվեև, կամփոփվեն սահմանված կարգով և կհրապարակվեն :

You May Also Like