Կարինե Ղուկասյան

Կարինե Նորիկի Ղուկասյան

Ծնվել է 1968-թվականի դեկտեմբերի 07-ին Կիրովական (այժմյան Վանաձոր) քաղաքում, ծառայողի ընտանիքում։

1975-1985թթ․  սովորել է Կիրովականի թիվ 24 միջնակարգ դպրոցում։

1986-1993թթ․ սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում,  ստացել  բժիշկ ստոմատոլոգի որակավորում։

1993թ․ աշխատել է Վանաձորի կենտրոնական ստոմատոլոգիական պոլիկլինիկայում ՝ որպես բժիշկ և պետական բժշկական քոլեջում՝ ատամնատեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ։

1996թ․   աշխատել է «Հույս Հայաստանի համար» կլինիկայում որպես պատասխանատու բժիշկ։

1996թ․ աշխատել է Վանաձորի պետական  բժշկական քոլեջում ատամնատեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ։

2002թ․  «Առողջ կյանք» ՀԿ-ի նախագահն է։

2008թ․  հիմնադրել է «Կառա և Կարեն»  ՍՊԸ-ն, որը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի միակ մանկական սննդի արտադրությունն իրականացողն է։ Արտադրությանը կից գործում է ֆերմա։

Անցել է բազմաթիվ  փորձի փոխանակումներ և վերապատրաստումներ ԱՄՆ-ի գրեթե բոլոր նահանգների քաղաքներում, Շոտլանդիայում,Անգլիայում,Հոլանդիայում, Իզրայելում, Արևմտյան Հայաստանում, Գերմանիայում։

Որպես կին գործարար ունեցել է բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր։

2010թ․   ճանաչվել է USAD-ի կողմից  «Հայաստանի ամենահաջողակ կին գործարար» մրցանակաբաշխության  հաղթող։

2012թ․ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստացել է «Լավագույն կին գործարար» մրցանակը:

2016թ․  Ընտրվել է Վանաձոր համայնքի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ավագանի:

2017թ․  ՀՀ գյուղ նախարարության կողմից արժանացել է «Հերոս Կին» մրցանակին:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր: