Կարեն Լևոնի Դավթյան
Ծնվել է 1964թ.-ի օգոստոսի 25-ին ք․ Կիրովականում։
1971-1981թթ. սովորել է Վանաձորի N1 միջնակարգ դպրոցում:
1981-1986թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետի ճանապարհային, շինարարական մեքենաներ և սարքավորումներ բաժնում:
1986-1987թթ. ծառայել է սովետական բանակում, պահեստազորի սպա է:
1988-1991թթ. աշխատել է Վանաձորի գազի սարքավորումների փորձարարական գործարանում, որպես ինժեներ-կոնստրուկտոր:
1991-1992թթ. աշխատել է շինարարական կազմակերպությունում, որպես աշխատանքային խմբի ղեկավար:
1993-1995թթ. աշխատել է Վանաձորի <<ԱրդԱռ>>- ում, որպես գլխավոր ինժեներ:
1995-1997թթ. աշխատել է Վանաձորի Առևտրի պետական ձեռնարկությունում, որպես գլխավոր ինժեներ:
1997- 2016թթ. <<ԷլՀաս>> ՍՊԸ –ի տնօրեն:
2016թ. Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ՀՎԿ խմբակցության ղեկավար:
2019-2020թթ․ աշխատել է Եվրոպական համալսարանաի Վանաձորի մասնաճյուղում որպես փոխտնօրեն։
2020թ․ Եվրոպական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Ամուսնացած է, ունի երկու երեխա: