ՀՀ վաստակավոր մանկավարժ Կարեն Ղարաքեշիշյանի 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում

Փետրվարի 3-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր մանկավարժ,Վանաձորի Կարլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական պետական քոլեջի տնօրեն Կարեն Ղարաքեշիշյանի 65-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Ներկա էին Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Արփինե Մատինյանը, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, հոբելյարի գործընկերներ ու մտերիմներ, ուսանողները։
Ողջ կյանքը մանկավարժությունը նվիրած Կարեն Ղարաքեշիշյանին շնորհավորեցին նրա հետ ճանապարհ անցած ընկերներն ու ուսանողները։ Ներկայացվեց մանկավարժի անցած ուղին։
Միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու պարային կատարումներով։
Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի շնորհավորանքը Կարեն Ղարաքեշիշյանին փոխանցեց Արման Բերնեցյանը։ Նա ընդգծեց երկարամյա մանկավարժական աշխատանքի անուրանալի վաստակը սերունդներ կրթելու գործում։
Նա համայնքի ղեկավարի կողմից Կարեն Ղարաքեշիշյանին շնորհավորագիր և հուշանվեր հանձնեց։

You May Also Like