Դեկտեմբերի 24-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը «Նվիրիր կարդալու րոպեներ» ծրագրի շրջանակում հյուրընկալվեց Լոֆթ Վանաձորում։
Հանդիպաման մասնակիցները ավագ դպրոցի աշակերտներն էին։
Ծրագիր շահառուները համայնքի ղեկավարին տարաբնույթ հարցեր ուղղեցին։ Դպրոցականների կողմից հնչեցին համայնքի խնդիրների, կրթությանն ու երիտասարդական տարբեր ծրագրերին առնչվող, բիզնեսի, տուրիզմի զարգացման մասին հարցեր։
Արկադի Փելեշյանը համակողմանի պատասխանեց հարցերին, որպեսզի դպրոցականները մի շարք գործընթացների վերաբերյալ ավելի խորքային պատկերացում կազմեն։
Համայնքի ղեկավարը կարևորեց երիտասարդների ակտիվությունն ու համայնքապետարանի հետ մշտական կապը։
Հանդիպման մասնակիցները առաջարկեցին համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ստեղծել։ Արկադի Փելեշյանը ընդունեց առաջարկն ու հրավիրեց երիտասարդներին քննարկման։