Կանանց միամսյակին նվիրված միջոցառումները Վանաձորում շարունակվում են(լուսանկարներ)

Վանաձորի քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժինը ինչպես ամեն տարի, այս տարի էլ կանանց միամսյակը նշում է բարձր մակարդակով: Քաղաքի տաբեր մշակութային հիմնարկներում իրականացվում են տոնական համերգներ ինչպես «Հորովել» երգի-պարի համութի, այնպես էլ քաղաքի անհատ և կատարողական խմբերի մասնակցությամբ: Մշակույթի տներում իրականացվում են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ կին արվեստագետների հետ և ոչ միայն: Մինչ օրս իրականացված միջոցառումների մասին սակայն մեկ առ մեկ.

Նախ մարտի մեկից մինչ օրս թիվ մեկ մշակույթի տանն իրականացվում են ծաղիկների և կոմպոզիցիաների պատրաստման անվճար դասընթացներ: Արդեն երկրորդ տարին է, ինչ Վանաձոր համայնքի Գուսան Զաքարյանի անվան մշակույթի տունն անակնկալ այց է ունենում Վանաձորի ծննդատուն և հաճելի անակնկալներ մատուցում նոր մայրացած կանանց: Մշակույթի տան աշխատակիցները մարտի 8-ին, ինչպես նաև տոնին նախորդող օրերին մայրացած կանանց շնորհավորանքի խոսքեր հղեցին և հանձնեցին անակնկալ-նվերներ` ծաղկային կոնֆետների կոմպոզիցիաներ, որոնք հենց իրենք էին պատրաստել: Այս օրը նոր մայրացած կանանց համար կրկնակի տոն է ` կանանց միջազգային օր և երեխայի ծնունդ: Մարտի 8-ին Վանաձորում լույս աշխարհ է եկել 2 երեխա` 1 աղջիկ և 1 տղա: Մարտի 7-ին տեղի ունեցավ նաև Վանաձորի կամերային նվագախմբի համերգը: Մարտի 6-ին կերպարվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հավերժի գրավականը» ցուցադրությունը, որում առաջին անգամ ներկայացված էին քաղաքի թվով 20 կին նկարիչների աշխատանքները: Ցուցադրության ժամանակ նկարչուհիներին համայնքի ղեկավարի անունից ու կրթության և մշակույթի բաժնի պետի կողմից տրվեցին ծաղիկներ: Մեկամսյակի շրջանակներում թերևս ամենագլխավոր միջոցառումը մարտի 8-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած տոնական համերգն էր, որի ժամանակ էլ քաղաքապետարանի կրթության և մշակույթի բաժնի պետ Գոռ Բադյանն իր և քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունից շնորհավորեց ներկա կանանց և աղջիկներին, այնուհետ արդեն համայնքի թվով 40 կանայք և աղջիկներ երկարամյա անբասիր աշխատանքի համար` առողջապահության, կրթության, մշակույթի, արդյունաբերության բնագավառներից, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ քաղաքապետի կողմից արժանացան շնորհակալագրի, ծաղիկների և արժեքավոր նվերների: Այս միջոցառումներով սակայն կանանց միամսյակին նվիրված տոները

Վանաձորում չեն ավարտվում: Մշակույթի և կրթության բաժինը իր ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոնների հետ համատեղ շարունակում է տոնի վերածել միամսյակի ամեն մի օրը: Հիշեցնենք, որ միամսյակի շրջանակներում իրականացվող միջոցառումների ծրագիրը հրապարակված Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում(Vanadzor.am):

Վանաձորի քաղաքապետարան

P1420466

P1420470

P1420475

P1420479

P1420484

P1420492

P1420532

P1420534

P1420536

P1420554

P1420556

You May Also Like

Leave a Reply