2022 թվականի նոյեմբերի 21-25-ը «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով անցկացվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո Հայաստանի համայնքների միությունը հայտարարում է Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագր՝ Արևելք» նախաձեռնության տարբերանշանի (լոգոյի) նկարչական / դիզայներական մրցույթ:
«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով:
Դաշնագրին անդամակցող համայնքները կամավոր հանձնառություն են ստանձնում մշակել և իրականացնել համայնքների կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության ռազմավարություններ, որոնց նպատակներն են, կլիմայի փոփոխության մեղմում. համայնքներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատում էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների և նոր տեխնոլոգիական մոտեցումների օգտագործման միջոցով, հարմարվողականություն կլիմայի փոփոխությանը. կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունների հանդեպ համայնքների դիմակայունության ամրապնդում ՝ համայնքներին բնորոշ կլիմայական ռիսկերի և վտանգների գնահատման և համապատասխան հարմարվողական միջոցառումների իրականացման միջոցով,
Էներգետիկ աղքատության նվազեցում. միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են համայնքի բնակչության համար անվտանգ, կայուն, մաքուր և մատչելի էներգիայի հասանելիության ապահովմանը և էներգետիկ աղքատության նվազեցմանը:
Հետևաբար, ակնկալվում է, որ մրցութային աշխատանքները (Դաշնագրի տարբերանշանը / լոգոն) կարտացոլեն «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնության վերոհիշյալ թիրախային նպատակները, ընդգծելով համայնքներում էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության կարևորություն:










Մրցույթի պայմաններին համապատասխանող բոլոր աշխատանքները կտեղադրվեն Հայաստանի համայնքների միության և «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում:
Աշխատանքների գնահատումը կիրականացվի ժյուրիի կողմից, որը մրցույթի հաղթողներին կընտրի մինչև դեկտեմբերի 9-ը:
Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցներին կշնորհվեն մրցանակներ


:



