Վանաձոր համյանքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ

«Սիրելի՛ կամավորներ,
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ Կամավորների օրվա կապակցությամբ: Ձեր բարի սրտերն ու անխոնջ ջանքերը մեր աշխարհն ավելի լավն են դարձնում: Ձեզանից յուրաքանչյուրը անգնահատելի ներդրում է ունենում մեր հասարակության բարօրության ի նպաստ՝ օգնելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։
Ձեր նվիրվածությունը, պատրաստակամությունը՝ միշտ օգնելու մարդկանց, ոգեշնչում են բոլորին:
Մենք առերեսվեցինք իրավիճակների, որտեղ կամավորների օգնությունը անգնահատելի էր։ Դուք մեր ժամանակի իսկական հերոսներն եք և հենց այդ պահերին ցույց տվեցիք, թե ինչպես միասնության և բարության ուժը կարող է փոխել կյանքը:
Ի սրտե մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն։ Թող ձեր էներգիան և բարին գործելու ցանկությունը երբեք չսպառվի։
Շնորհակալություն ձեր անգնահատելի աշխատանքի համար»:

You May Also Like