Երեկ՝հուլիսի 24-ին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որին մասնացեցին 18 քաղա քացիներ: Ընդունելությանը մասնակցած քաղաքաքացիների մեծ մասի հարցերը կապված էին համատիրությունների, տանիքների, շքամուտքների, բակերի և փողոցների լուսավորությանն առնչվող խնդիրների հետ: Կային նաև հարևանների միջև վիճահարույց հարցեր, որոնց կապակցութամբ Սամվել Դարբինյանը համապատասխան բաժինների պետերին հանձնարարեց այցելել բնակիչներին և տեղում պարզել խնդիրը:
4 քաղաքացի էլ քաղաքապետին դիմեց աշխատանքի տեղավորման խնդրանքով: 2 հարց էլ վերաբերվում էր վերջես Վանաձորում տեղի ունեցած կարկուտի հետ կապված նակիչներից երկուսի կրած վնասներին: Ելնելով նրանց սոցիալական ծանր վիճակից, Ս. Դարբինյանը խոստաավ ֆինանսական օգնություն ցուցաբերել՝ ջարդված ապակիների նորոգման նպատակով: