Քաղաքապետարանի կոմունալ ծառայությունը բավարար աղ ու ավազ ունի կուտակած:

Դեկտեմբերի 9-ին, Վանաձորի քաղաքապետարանի խորհրդակցությունների դահլիճում տեղի ունեցավ հերթական խորհրդակցությունը: Քաղաքապետ Սամվել Դարբինյանն անդրադարձավ քաղաքի համար կարևոր խնդիրներին: Մասնավորապես քաղաքապետը ադրադարձավ կենցաղային և սանիտարական աղբահանությանը, ինչպես նաև հանձնարարեց էլ ավելի ուշադրություն դարձնել թափառող կենդանիների վնասազերծմանը:

Քաղաքային հիմնարկ-ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի ծախսը Սամվել Դարբինյանի կարծիքով այս տարի շատ է՝ համեմատած նախորդ տարիների: Այդ ոլորտների պատասխանատուներին քաղաքապետը հանձնարարեց պարզել պատճառները և կարգավորել խնդիրը: Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնի պետին հանձնարարվեց դադարեցնել ծառերի էտման և փոսային նորոգումների աշխատանքները՝ կապված եղանակային պայմանների հետ: Միաժամանակ քաղաքապետը հանձնարարեց հաջորդ տարվա համար փողոցների ձմեռային սպասարկման համար բավարար քանակությամբ աղ կուտակել, թեև արդեն իսկ շուրջ 15 տոննա աղ կա կուտակված: Բանն այն է , որ 2014 թվականի համար տարեվերջին փողոցների ձմեռային սպասարկման ծառայությունների գնման նոր մրցույթ է անցկացվելու:

Սամվել Դարբինյանը հետաքրքրվեց նաև, թե ինչպես են ընթանում քաղաքի մանկապարտեզներում ամանորյա հանդեսների նախապատրաստական աշխատանքները, և ավելացրեց, որ ինքը ներկա է գտնվելու դրանց մեծ մասին, ինչպես նաև ուշադիր է լինել երեխաների համար որակյալ նվերների ձեռքբերման հարցում: Քաղաքապետարանը ամանորի նվերներ է պատրաստել մանկապարտեզի սաների համար:

Այս տարի Վանաձորը կունենա նոր «Տոնածառ»: Մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանը նշեց, որ մոտ օրերս մրցույթը շահած կազմակերպությունն արդեն կսկսի աշխատանքները, իսկ աշխատանքի հանձման վերջնաժամկետը դեկտեմբերի 23-ն է:

Սամվել Դարբինյանը հանձնարարեց «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը գրավոր զգուշացնել, որպեսզի առավել ուշադիր լինեն վթարների նկատմամբ, քանի որ արդեն եղանակները շատ ցուրտ են, և յուրաքանչյուր վթար իր հետ բերում է փողոցների սառցակալում, և երթևեկության համար դառնում շատ վտանգավոր: Քաղաքապետը կրկին հիշեցրեց Գարեգին Նժդեհի փողոցի անմխիթար վիճակը, ինչը Դորոժնիկ ընկերության հերթական անպատասխանատու վերաբերմունքն է քաղաքի փողոցների ձմեռային երթևեկոթյան անվտանգության նկատմամբ:

You May Also Like

Leave a Reply