Վանաձորի քաղաքապետի համապատասխան որոշումներով սույն թվականի օգոստոսի 1-ից իրենց դիմումների համաձայն՝
1. Վիկտր Դարբինյանն ազատվել է աշխատակազմի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնից;
2. Ազատ Իսպիրյանն ազատվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման , տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնից;
3. Ազատ Իսպիրյանը նշանակվել է է աշխատակազմի Գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետի պաշտոնում;
4. Հայկ Դավթյանն ազատվել է աշխատակազմի Իրավաբանական բաժնի պետի պաշտոնից;
5. Էռնեստ Գևորգյանը նշանակվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման , տրանսպորտը համակարգող բաժնի պետի պաշտոնում;
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի հրամաններով , իրենց դիմումների համաձայն, սույն թվականի օգոստոսի 1-ից ՝
1. Էռնեստ Գևորգյանն ազատվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման , տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալի պաշտոնից;
2. Հայկ Դավթյանը նշանակվել է աշխատակազմի Առևտրի և սպասարկման , տրանսպորտը համակարգող բաժնի պետի տեղակալի պաշտոնում:
Էդիկ Հովսեփյան