Վանաձորում մեկնարկեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված ավանդական Ջահերով երթը:
Մեծ թվով վանաձորցիներ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակից շարժվեցին դեպի Սուրբ Աստվածածին եկեղեցի ,որտեղ՝ Նահատակաց պուրակում, հարգանքի տուրք մատուցեցին Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ջահերով երթին մասնակցել են նաև համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ:
Հայոց ցեղասպանության 104–րդ տարելիցի նախօրեին անցկացվող երթը այս տարի կրում է «Պահանջում ենք ամբողջական և արդար հատուցում» կարգախոսը։