Այսօր Վանաձորում գործող «ITEX» տեքստիլ գործարանը նշում է հիմնադրման 1-ամյակը։ «ITEX» ընկերությունը զբաղվում է եվրոպական հայտնի ապրանքանիշերի հագուստի արտադրությամբ:
Այն սոցիալական մեծ նշանակություն ունի Վանաձորի տնտեսության համար։ «ITEX» տեքստիլ գործարանը վերականգնել է խորհրդային տարիներին կառուցված լքված գործարանի շենքը և գործարկել որպես տեքստիլ արտադրամաս՝ իր բոլոր ենթակառուցվածքներով։ Ընկերությունը մեկնարկել է 775 աշխատակցով, իսկ այսօր արդեն աշխատում են 1200 հոգի։ Աշխատատեղերը գնալով ավելանում են։
Ընկերության հիմնադրամն առաջին տարեդարձի առթիվ աշխատակիցների համար կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Վանաձոր համայքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը։
Նրանք շնորհավորել են հիմնադրման ու հաստատուն քայլերով կայանալու առթիվ և բարեմաղթել նոր ձեռքբերումներ։