Ի սրտե շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Սիրելի երեխաներ,

Թանկագին ծնողներ,

1_-hunisԻ սրտե շնորհավորում եմ ձեզ այս հրաշալի տոնի` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը ոչ միայն ենթադրում է իրավական գործառույթ և պատասխանատվություն, այլ նաև ՝ մատաղ սերնդի առողջության, կրթության , ընտանիքների սոցիալական խնդիրների լուծում և ընդհանրական՝ երջանիկ մանկության ապահովում:

ՏԻՄ մարմիններն առավելագույնս ընդգրկված են երեխաների կրթության և դաստիարակության գործընթացում: Մենք ձևավորում և խթանում ենք այն պայմանները , որոնք թույլ կտան յուրաքանչյուր երեխայի ազատ դրսևորել իր ունակութունները եւ հետագայում կայանալ որպես երկրի արժանապատիվ քաղաքացի:

Իհարկե, դեռևս նախադպրոցական կրթության համակարգի հնարավորությունները ընդլայնելու և որակական նոր մակարդակի կրթության ու դաստիարակության անհրաժեշտությունը կա: Այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանը ջանք ու եռանդ չի խնայել և դրա վկայություններ են վերջին տարիներին վերանարոգված և նոր գույքով ապահովված մանկապարտեզները, ժամանակակից տեսք ստացած մանակապատանեկան սպորտդպրոցները, բակերում և զբոսավայրերում տեղադրված մանկական բազմաթիվ խաղահրապարակները, երեխաների զվարճանքի ու ժամանցի զբոսայգիները:

Այս խնդիրներըն այսուհետ էլ կլինեն տեղական իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում, որ մեր զավակներիու թոռների յուրաքանչյուր օրը հագեցած լինի սիրով ու հոգատարությամբ:

Սիրելի երեխաներ, թանկագին ծնողներ,

Այս ամառնամուտի ջերմ տոնի կապակցությամբ կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ընտանեկան բարեկեցություն:

Սամվել Դարբինյան

You May Also Like

Leave a Reply